Հինգ տարեկան Մասիսն առաջինը հիշում է «Հայր մերը…». աղոթում են սահմանապահ մանուկները (տեսանյութ)

23:07 • 05.05.14

Հինգ տարեկան չինարեցի Մասիսը մանկապարտեզում սովորած բանաստեղծություններից առաջինը հիշում է՝ «Հայր մեր, որ յերկինս ես…»: Փոքրիկը աղոթքն ասելուց հետո միայն շարունակում է արտասանել այն, ինչ գիտի:

 

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում ապրող Մասիսը երազում է զինվոր դառնալ: Իսկ թե ինչու՝ ինքը հստակ գիտի. «Զինվոր եմ դառնալու, որ հայերին պաշտպանեմ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Սահմանապահ փոքրիկներից միայն Մասիսը չէ, որ երազում է զինվոր դառնալու մասին և կարողանում աղոթել: Երբ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթող սուրբ Էջմիածնի կազմակերպած երկօրյա ուխտագնացության ժամանակ Տավուշի մարզի N զորամասերից մեկի մատուռում մատուցվում էր Սուրբ պատարագ, նկատեցինք ևս մի փոքրիկի, ով աղոթում էր բոլորին հավասար:


Չնայած փոքրիկը հրաժարվեց անունն ասել, բայց մեր տեսախցիկը արձանագրեց նրա աղոթքը: