Մենդելեևի աղյուսակը ապագայում պաշտոնապես կհամալրվի 117-րդ տարրով

08:29 • 05.05.14

Մենդելեևի աղյուսակի № 117 տարրը դեռևս անուն չունի, բացի ժամանակավոր «ունունսեպտիում» անվանումից, սակայն տարրի գոյությունը գիտնականների մոտ արդեն կասկած չի հարուցում Գերմանիայի ծանր իոնների ինստիտուտում կատարած փորձից հետո:


Ինչպես գրում է РИА Новости-ն` New Scientist-ին հղումով, 117-րդ տարրն առաջին անգամ ստեղծել է ռուս-ամերիկյան խումբը 2009-ին: 117-րդ տարրի սինթեզի համար լաբորատոր պայմաններում ստացված 97-րդ տարրի` բերկլիում-249-ից պատրաստված թիրախի ուղղությամբ կրակել են կալցիում-48-ի իոններով հատուկ արագացուցիչ սարքի միջոցով:


Դարմշտադտի գիտնականների թիմին հաջողվել է 117-րդ ատոմի 4 նմուշ ստեղծել, որոնք գոյատևել են 0.1 վայրկյանից էլ կարճ, սակայն այդ ժամանակը բավականացրել, որպեսզի գիտնականները գրանցեն նախկինում անհայտ լոուրենսիումի 103-րդ տարրի իզոտոպը:


 

Մենդելեևի աղյուսակը ապագայում պաշտոնապես կհամալրվի 117-րդ տարրով