Իսպանիան Եվրոպայի ամենաաղմկոտ երկիրն է

16:50 • 05.05.14

Ակուստիկայի և աուդիո կորեկցիայի հարցերով զբաղվող GAES միջազգային ընկերության անցկացրած հետազոտության համաձայն՝ Իսպանիայի բնակչության 70%-ից ավելին ապրում է չափազանց աղմուկի պայմաններում:

 

Ինչպես հայտնում է Euromag-ը, GAES-ի պնդմամբ՝ Իսպանիան առաջին տարին չէ, որ ճանաչվում է Եվրոպական միության ամենաաղմկոտ երկիրը, իսկ աշխարհի կտրվածքով՝ այն գտնվում է 2-րդ հորիզոնականում՝ զիջելով Ճապոնիային։

 

«9 մլն-ից ավելի իսպանացիներ ապրում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած 65 դեցիբել նորման գերազանցող աղմուկի պայմաններում, ինչը կարող է պաթոլոգիական փոփոխությունների հանգեցնել մարդու օրգանիզմում»,- նշվում է ընկերության հետազոտության վրա հիմնված զեկույցում։

 

Հետազոտության ընթացքում հարցվածների մեծ մասը նշել է, որ առավել տհաճ աղմուկը գալիս է փողոցի երթևեկությունից, շինարարական գործիքներից, հարևանի միացրած երաժշտության բարձրությունից, ինչպես նաև գիշերային աղբահավաքից։