Համեղ էսպրեսո՝ ընդամենը 30 վայրկյանում (լուսանկարներ)
Piamo-ն, հավանաբար, աշխարհի ամենափոքր սուրճ պատրաստող սարքն է։ Փոքրիկ սարքը համեղ էսպրեսո է պատրաստում ընդամենը 30 վայրկյանում։ Այն ամենը, ինչ պահանջվում է, սարքի մեջ ջուր և սուրճ լցնելն է և միկրոալիքային վառարանում դնելը, գրում է beautifullife.info-ն։
Սրճեփը հիանալի տարբերակ է գրասենյակի և ճանապարհորդության համար։ Այն նախագծել է մի երիտասարդ ընկերություն, որի նպատակն է ստեղծել նոր այլընտրանքային սարքեր՝ առօրյա տաք ըմպելիքներ պատրաստելու համար։


















