Նոր հակաքաղցկեղային պատվաստանյութը բառացիորեն սահմանափակում է ուռուցքների թթվածինը

20:00 • 05.05.14

Փենսիլվանիայի համալսարանը ներկայացրել է իր վերջին աշխատանքը, որը քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդ է հանդիսանում (TEM1-TT ԴՆԹ պատվաստանյութը): Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Ремедиум-ին:


Այդ պատվաստանյութն ազդում է ո′չ թե քաղցկեղային բջիջների, այլ՝ արյան անոթների վրա, իսկ դրա միջոցով քաղցկեղի բջիջները տարածվում են օրգանիզմում: Դրան զուգահեռ պատվաստանյութը խթանում է իմունային արձագանքը:


Անդրեա Ֆաչիաբենի գլխավորած մասնագետների խումբը ԴՆԹ պատվաստանյութ է ստեղծել, որն ազդում է այն բջիջների վրա, որոնք իրենց մակերեսին TEM1 սպիտակուց են կրում (դա ուռուցքային էնդոտելիալ մարկեր1-ն է):


TEM1-ն ակտիվորեն արտահայտված է ուռուցքային հյուսվածքներում, սակայն առողջ հյուսվածքներում այն գրեթե չի հանդիպում, ինչն էլ պատվաստանյութն առավել արդյունավետ և անվտանգ է դարձնում:


Պատվաստանյութը կապվում է TEM1-ի հետ և նկատելիորեն սահմանափակում արյան անոթներում ուռուցքի ձևավորումը՝ փակելով քաղցկեղի ձևավորմանը նպաստող թթվածնի և սնուցիչների հոսքը:


Պատվաստանյութի արդյունավետությունը փորձարկվել է կրծքի, հաստ աղիքի և արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերում և հաստատվել է, որ թթվածնի արգելափակման պարագայում ուռուցքը դադարում է աճել:
 

Նոր հակաքաղցկեղային պատվաստանյութը բառացիորեն սահմանափակում է ուռուցքների թթվածինը