Սաուդացին կոտրել է կառավարության կայքը՝ կնոջը շնորհավորելու համար

12:28 • 05.05.14

Սաուդյան Արաբիայում բնակվող տղամարդը, ում ինքնությունն անհայտ է, համալսարանն ավարտելու կապակցությամբ որոշել է իր կնոջը շնորհավորել ոչ թե ծաղկեփնջի կամ մի տուփ շոկոլադի միջոցով, այլ՝ կոտրելով երկրի կառավարության կայքը։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, կնոջ հաջողություններով ոգևորված՝ հաքերը հետևյալ հաղորդագրությունն է թողել նրա համար.
«Ներողություն եմ խնդրում Ձեր կայքը կոտրելու համար, ցանկանում էի շնորհավորել կնոջս՝ Բաշայրին՝ ավարտելու կապակցությամբ։ Ես ցանկանում էի ասել սա նրան Ձեր միջոցով։ Բոլորին հաջողություն եմ մաղթում»,- գրել է հնարամիտ սաուդացին։

 

Իսկ իրեն պատժելու փոխարեն տղամարդը կոչ է արել կառավարության կայքի անվտանգությամբ զբաղվողներին ավելի լավ կատարել իրենց աշխատանքը։