Հարավկորեական խորտակված նավի զոհերի թիվը հասել է 244-ի

09:05 • 05.05.14

Հարավային Կորեայում «Սևոլ» խորտակված նավի զոհերի հաստատված թիվը հասել է 244-ի, հայտնում է BBC-ն: 

«Սևոլ»-ը՝ 476 ուղևորով, նավաբեկության էր ենթարկվել ապրիլի 16-ին: Ուղևորներից 174-ին հաջողվել էր փրկել: 58 հոգու ճակատագիրն անհայտ էր մնում:

Նավի խորտակման գործով 20 մարդ է ձերբակալվել «Չոնհենչժին» ընկերությունից, անձնակազմից և նավագնացության կորեական ընկերակցությունից: Նրանք կասկածվում են անվտանգության կանոնների խախտման և կոռուպցիայի համար:


Ըստ գործի նյութերի՝ նավապետը, ով նավը լքել էր առաջիններից մեկը, կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման: