Ռուսամետ ակտիվիստները հայտարարում են Սլավյանսկում 20 զոհի մասին

16:04 • 05.05.14

Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում վերջին իրադարձությունների հետևանքով մահացած ռուսամետ ակտիվիստների թիվը կարող է հասնել 20-ի, պնդում են «քաղաքի ինքնապաշտպանության շտաբում», գրում է gazeta.ru-ն:

 

«Մենք շատ զոհեր ունենք: Հնարավոր է՝ 20-ից ավելի»,- ասել է շտաբի ներկայացուցիչը: Խոսքը միայն ռուսամետ զինված ակտիվիստների մասին է, խաղաղ բնակչության թվում զոհերի մասին տեղեկություններ շտաբում չունեն։

 

Աղբյուրը նշել է, որ մարտերը շարունակվում են, սակայն իրենց հաջողվել է կանգնեցնել ուկրաինացի ուժայինների առաջընթացը դեպի քաղաքի կենտրոն: