Իսրայելը պետական օդանավ կգնի վարչապետի բողոքից հետո

13:17 • 05.05.14

Իսրայելի կառավարությունը հաստատել է մի քանի միլիոն դոլարի նախագիծը, որով նախատեսվում է պաշտոնական օդանավ գնել, հայտնում է Al Jazeera-ն:

 

Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն բողոքել է, որ չարտերային չվերթներն անվտանգ չեն: Բանն այն է, որ պաշտոնյաների հետ կապի համար, Նեթանյահուի խոսքով, օդանավի ապակիներին ալեհավաքներ են տեղադրվում:

 

Նեթանյահուն չարտերային չվերթը համեմատել էր տարայի մեջ զետեղվելու հետ:

 

Որոշվել է գնել օգտագործված օդանավ և համալրել հակահրթիռային պաշտպանության և հեռահաղորդակցության միջոցներով, որոնք կարժենան 70 մլն ԱՄՆ դոլար: Օդանավը կօգտագործեն Իսրայելի վարչապետն ու նախագահը: