Շվեյցարիան սառեցրել է Յանուկովիչի և նրա շրջապատի մոտ 200 միլիոն դոլարի ակտիվները
Շվեյցարիայի իշխանությունները սառեցրել են երկրի բանկերում գտնվող 170 միլիոն շվեյցարական ֆրանկը (193 միլիոն դոլարից ավելի), որոնք պատկանում են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և նրա մերձավորներին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Սառեցման մասին որոշում ընդունվել է այն կապակցությամբ, որ դատախազությունը հինգ քննչական գործ է բացել անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են փողերի և ակտիվների լվացման մեջ:
Շվեյցարիան առաջին անգամ ուկրաինացի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարել է փետրվարի վերջին: Մարտի 6-ին նախկին ուկրաինական ղեկավարության դեմ պատժամիջոցներ է կիրառել Եվրամիությունը: Ինչպես կարծում են Բրյուսելում, պատժամիջոցների ցանկում հայտնված 18 ուկրաինացիները կարող են առնչվել պետական միջոցները գողանալու հետ: Բացի Շվեյցարիայից, պատժամիջոցներ են սկսել կիրառել Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում և Լատվիայում:










