Ուկրաինան փակել է Ղրիմի հետ սահմանային անցակետերը
Ուկրաինայի իշխանությունները որոշել են ժամանակավորապես փակել Ղրիմի հետ բոլոր անցակետերը։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդում է Ուկրաինայի կառավարության կայքը։
«Արտգործնախարարությանը հանձնարարվել է Ուկրաինայում տարբեր երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև այլ երկրներում Ուկրաինայի ներկայացուցչություններին տեղեկացնել Ղրիմի անցակետերը ժամանակավորապես փակելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ խոսքը Ղրիմում և Սևաստոպոլում տեղակայված անցակետերի մասին է։










