Վարդենիսում «07»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի և դիմել փախուստի
Հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում մայիսի 3-ին, ժամը 11.45-ին հաղորդում է ստացվել, որ «դեմքի և քունքային հատվածի քերծվածք վերքերով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 4-ամյա տղա, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Վարդենիսի Վ.Համբարձումյան փողոցով երթևեկելիս անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել տղային և դիմել փախուստի:
Նույն օրը, ժամը 15.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով 39-ամյա մի տղամարդ է ներկայացել բաժին և հայտնել, որ ժամը 11.30-ի սահմաններում ինքն է վրաերթի ենթարկել երեխային: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:










