Միշել Օբաման մասնակցել է Նյու Յորքում Anna Wintour Costume Center կենտրոնի բացմանը (լուսանկարներ)
Կոստյումի ինստիտուտի պարահանդեսից մեկ օր առաջ Նյու Յորքում կայացել է Աննա Վինտուրի հագուստի կենտրոնի հանդիսավոր բացումը։ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի թարմացված մասնաճյուղում հավաքվել են հայտնի դիզայներներ և նորաձևության ոլորտի գործիչներ Սթելա ՄաքՔարթնին, Զակ Պոզենը, Դոնաթելա Վերսաչեն և այլք։
Anna Wintour Costume Center-ի հանդիսավոր բացմանը ժապավենը կտրելու իրավունքը տրվել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային։ Դա այդքան էլ զարմանալի չէ. նախագահի կինն արդեն 2 անգամ հայտնվել է ամերիկյան Vogue ամսագրի շապիկին և գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի կողմից ստացել է The first lady of fashion «տիտղոսը», հայտնում է buro247.ru-ն։
«Ես այսօր այստեղ եմ Աննայի համար, քանի որ հարգում և հիանում եմ այս կնոջով, ում ես հպարտությամբ կարող եմ համարել իմ ընկերը։ Ես այստեղ եմ, քանի որ այնքան տպավորված եմ Աննայի ներդրումով ոչ միայն նորաձևությունում, այլև շատ այլ տարբեր ոլորտներում։ Հատկապես դա վերաբերում է ամերիկյան հայտնի Մետրոպոլիտեն թանգարանին»,- ասել է Միշել Օբաման։
Առաջին տիկինը նշել է, որ կենտրոնը կցուցադրի այն, որ նորաձևությունը «բացառիկ ակումբ» չէ ընտրյալների համար, ով կարող է ներկա գտնվել ցուցադրությանը կամ իրեր գնել որոշակի խանութներից։ Այս կենտրոնը նախատեսված է նրանց համար, ովքեր հոգ են տանում նորաձևության համար և տեսնում են, թե ինչպես է այն ազդում երկրի մշակույթի և պատմության վրա։
![]()




























