Սպանված ահաբեկիչների թվում կան ոչ սլավոնական արտաքինով գրոհայիններ. ուկրաինացի պատգամավոր
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը Facebook սոցկայքում գրել է, որ «սպանված ահաբեկիչների թվում կան ոչ սլավոնական արտաքինով գրոհայիններ», գրում է unian.net-ը։
«Ուկրաինայի Գերագույն ռադայի փակ նիստում երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը խոսում է այն մասին, որ նախօրեին հատուկ գործողության ժամանակ սպանվել է ավելի քան 30 ահաբեկիչ, սակայն նրանց մարմիններն անջատողականները ցույց չեն տալիս, այլ գաղտնի թաղում են, քանի որ նրանք ոչ սլավոնական արտաքինով, երկար մորուքներով մարդիկ են։ Դա վկայում է այն մասին, որ գործողություններին մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունից գրոհայիններ»,- ասել է նա։
Ըստ պատգամավորի՝ նրանք, ի դեպ, օգտագործում են գնդացիրներ, որոնք չկան Ուկրաինայի զինուժում։










