Boeing-ի որոնումների համար անհրաժեշտ սարքավորման առաքումը կարող է երկու ամիս տևել

11:13 • 06.05.14

Malaysia Airlines ավիաընկերության անհետացած Boeing օդանավի որոնումների համար նոր սարքավորման ընտրությունը և առաքումը կարող է մինչև երկու ամիս տևել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Straits Times թերթին, որն էլ վկայակոչում է Ավստրալիայի փոխվարչապետ Ուորեն Տրասին։

 

«Այդ ընթացքում «Bluefin-21»-ը կշարունակի իր աշխատանքը, և մենք կզբաղվենք օվկիանոսագրաֆիկական հետազոտություններով, այնպես որ որոնումների անցկացման գործում երկարատև դադար չի լինի»,- ասել է նա:

 

Նա նաև նշել է, որ նոր սարքավորումների թվում կլինեն ավելի կատարյալ ջրատեղորոշիչներ և հեռակա կառավարվող սարքեր։

 

Հիշեցնենք, որ օդանավն անհետացել է մարտի 8-ին, Կուալա Լումպուր- Պեկին չվերթն իրականացնելիս։