Ռուս պատգամավորին մեղադրել են 30 անչափահասի բռնաբարության համար

15:25 • 06.05.14

ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել Բրյանսկի շրջանի պատգամավոր Նիկիֆոր Ժուկովի դեմ, որը 212 անգամ խախտել է անչափահասների սեռական անձեռնմխելիությունը, տեղեկացնում է Lenta.ru-ն։

 

Քննության տվյալներով՝ Ժուկովը ներառված է 17 բռնաբարությունների մեջ, որոնք իրականացվել են 14 տարին չլրացած երեխաների դեմ, 3 անգամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս անձանց նկատմամբ, 168 դեպքում սեռական շփում՝ 16 տարին չլրացած անձանց հետ, 7 դեպքում՝ անչափահասներին վարժեցրել է ալկոհոլ օգտագործելուն, և այլն։

 

Քննիչները պարզել են, որ հանցագործությունները տեղի են ունեցել 2007-2013թթ.-ին՝ Բրյանսկի 3 շրջաններում։
Պատգամավորի գործողություններից տուժել է 30 դպրոցական՝ 11-17 տարեկան։

 

Ժուկովը բոլոր դեպքերում նույն կերպ է գործել։ Նա ծանոթացել է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների աղջիկների հետ և առաջարկել է սեռական կապ՝ պարգևատրման դիմաց։


Որպես կանոն պատգամավորն առաջարկել է 500-1000 ռուբլի՝ խնդրելով տեղի ունեցածի մասին չպատմել ոչ մեկին։ 7 աղջիկների հետ նա հանդիպել է պարբերաբար, և նրանց նաև ոգելից օգտագործել է սովորեցրել։

 

Մեղադրյալի ունեցվածքն առնվել է կալանքի տակ, իսկ տուժածների հարազատները դիմել են դատարան՝ պահանջելով փոխհատուցում՝ ընդհանուր առմամբ 20 մլն ռուբլու չափով։