Դենիս Ռոդմանը հերքել է Կիմ Չեն Ընի ազգականի մահապատժի մասին տեղեկությունները

13:09 • 06.05.14

Հայտնի ամերիկացի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը, ով մի քանի անգամ այցելել է ԿԺԴՀ, հայտարարել է, որ այդ երկիր իր վերջին այցի ժամանակ տեսել է առաջնորդ Կիմ Չեն Ընի հորաքրոջ ամուսնուն, ում մահապատժի մասին ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները, գրում է Russia Today-ը:

 

«Այստեղ կարող եք ցանկացած բան ասել Հյուսիսային Կորեայի մասին, և մարդիկ դրան կհավատան: Վերջին անգամ, երբ ես եղել եմ այնտեղ, ասում էին, որ նրանք իր ընկերուհուն են սպանել, իր ազգականին են սպանել, որ գցել են նրա մարմինը շների առաջ: Նրանք կանգնած էին ճիշտ իմ ետևում»,- հայտարարել է բասկետբոլիստը:

 

Խնդրանքին՝ հստակեցնել պատասխանը՝ Ռոդմանը կրկնել է, որ իր կողքին կանգնել է Կիմ Չեն Ընի ազգականը։