«Սևոլ» նավի խորտակման վայրում որոնողական գործողության ժամանակ ջրասուզորդ է մահացել
Հարավային Կորեայում «Սևոլ» նավի նավաբեկության վայրում որոնողական գործողությանը մասնակցող ջրասուզորդներից մեկը ջրում ուշագնաց է եղել և մահացել, գրում է Взгляд-ը:
Որոնումներին մասնակցող 53 տարեկան Լի անունով տղամարդը սուզվել է 25 մետր: Մակերեսին գտնվող մարդիկ հինգ րոպե անց կորցրել են նրա հետ կապը: Փրկարարները նրան դուրս են բերել ջրից և հասցրել մոտակա հիվանդանոց, որտեղ քիչ անց ջրասուզորդը մահացել է:
Լին ստորջրյա ինժեներության ոլորտում աշխատող, ինչպես նաև փրկարարական և վերականգնողական գործողություններին մասնակցող Undine Marine Industries մասնավոր ընկերության աշխատակից էր:
Դեպքից հետո խորտակված նավի մոտ բոլոր աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
Հարավկորեական «Սևոլ» նավը խորտակվել էր ապրիլի 16-ին երկրի հարավ-արևմտյան ափերի մոտ: Նավում գտնվել է 475 ուղևոր և անձնակազմի անդամ, նրանցից 324-ը՝ դպրոցական: Վերջին տվյալներով՝ նավաբեկության պատճառով մահացել է 259 մարդ։










