Դոնեցկում ահաբեկիչները զենք են բաժանում, երկու սպայի են առևանգել. Դմիտրի Տիմչուկ
Դոնեցկի գործադիր կոմիտեներից մեկում անհայտ անձինք զենք են բաժանում նրանց, ովքեր կարող են մասնակցել զինված սադրանքների:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Տեղեկատվական դիմադրության խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը:
«Տեղեկատվական դիմադրության խմբի օպերատիվ տվյալներով՝ Դոնեցկի գործադիր կոմիտեներից մեկում ահաբեկիչները զենք են բաժանում նրանց, ովքեր ցանկություն են հայտնում մասնակցել զինված սադրանքներին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիմչուկը:
Միաժամանակ՝ հաղորդվում է, որ Դոնեցկի շրջանում ահաբեկիչները առևանգել են տեղի զինվորական կոմիսարիատի 2 սպայի: Նրանց ազատման դիմաց ահաբեկիչները 300 հրացան են պահանջում:
Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները՝ Մարիուպոլի օդանավակայանի մոտակայքում՝ ռազմական բազայում, կրակոցներ են հնչել և անիվներ են այրվում:










