Դոնեցկում անջատողականները շրջափակել են զորամասը, իսկ Կրամատորսկում ականապատում են կոյուղու համակարգերը. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինական Դոնեցկում անջատողականները շրջափակում են զորամասը, սակայն շենքի գրավման փորձ դեռևս չի նկատվել:
Ինչպես հաղորդում է УНИАН գործակալությունը՝ 62.ua դոնեցկյան լրատվական կայքին հղումով, անջատողականները շրջափակել են ներքին զորքերի զորամասը, որը տեղակայված է Բոսսե քաղաքի շրջաններից մեկում:
Հաղորդվում է նաև, որ զորամասի մոտակա ճանապարհը փակվել է КамАЗ մակնիշի բեռնատարով, որի շուրջ բազմաթիվ անջատողականներ են հավաքվել, որոնց նպատակն է՝ թույլ չտալ զինվորներին՝ դուրս գալ զորամասից, որպեսզի վերջիններս չկարողանական մասնակցել ուկրաինական զորքերի հատուկ հակաահաբեկչական գործողություններին:
Հիշեցնենք, որ Սլավյանսկում այսօր տեղի ունեցած հատուկ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ 8 զոհ է գրանցվել:
Գործակալության փոխանցմամբ՝ Կրամատորսկ քաղաքում զինյալները կոյուղու համակարգերում անհայտ նյութով արկղեր են տեղադրում, որոնք, ըստ պաշտպանության նախարարության, կարող են ականապատ արկղեր լինել:










