Դուբայում առաջիկա տարիներին «ապագայի տաքսիներ» կհայտնվեն
Դուբայում առաջիկա 2 տարում կհայտնվի ավտոմատացված տրանսպորտ (Personal Rapid Transit-PRT)՝ «առանց վարորդի տաքսիներ», որոնց անվանում են նաև ապագայի քաղաքային տրանսպորտ, հայտնում է РИА Новости-ն։
PRT համակարգը քաղաքային և արվարձանային բարձրտեխնոլոգիական տրանսպորտի տեսակ է, որն ավտոմատ (առանց վարորդի) տեղափոխում է ուղևորներին՝ օգտագործելով նշված ուղիների ցանցը։ Նման համակարգեր սկսել են մշակվել դեռևս 1953-ին։
Այժմ աշխարհում այս տրանսպորտային միջոցը գործում է միայն Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում։










