Առողջ երեխային շոկոլադից և քաղցրավենիքից զրկելն անիմաստ է

00:08 • 06.05.14

Առողջ ապրելակերպը երեխայի համար, անշուշտ, անհրաժեշտություն է, սակայն այն իրենից խիստ դիետիկ սահմանափակումներ չի ենթադրում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն:


Հարկ է հիշել, որ մանկահասակ երեխաների սննդակարգից անհրաժեշտ է բացառել տապակած և ապխտած սննդամթերքն ու կծու ուտեստները, էլ չենք խոսում քաղցր գազավորված ըմպելիքների և արագ սննդի մասին:


Ակնհայտ է, որ ապագայում երեխան կարող է իրեն թույլ տալ հազվադեպ օգտվել վնասակար սննդից, սակայն ամենակարևոր նախապայմանն այն է, որ վաղ տարիքում նրանց մոտ ստամոքսաաղիքային հիվանդություններ՝ գաստրիտ, խոց և մի շարք այլ խնդիրներ չառաջանան:


Եթե երեխան վաղ հասակում տառապում է ալերգիկ հիվանդություններով, ապա մինչև 3 տարեկանն անհրաժեշտ է շատ խիստ սննդակարգ պահպանել, որից հետո միայն բժշկի հսկողությամբ փոքր քանակությամբ նրա սննդակարգում ավելացնել շոկոլադ, մանդարին և այլն:


Իսկ եթե երեխան առհասարակ առողջական որևէ խնդիր չունի, ապա սահմանափակման անհրաժեշտություն չկա:

 

Առողջ երեխային շոկոլադից և քաղցրավենիքից զրկելն անիմաստ է