Ford-ը դադարեցնում է իր գործունեությունը Վենեսուելայում

09:26 • 06.05.14

Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Վենեսուելայում, հայտնում է Reuters-ը: Պատճառն արտարժույթի պակասն է այդ երկրում, ինչը թույլ չի տալիս անհրաժեշտ մասեր ներմուծել մեքենաների հավաքման համար։

 

Ford-ի գործարանի աշխատակիցներն աղբյուրին հայտնել են, որ Վալենսիա քաղաքի իրենց գործարանը կաթվածահար վիճակում կլինի մինչև մայիսի վերջը։ Վենեսուելայի տրանսպորտի նախարարությունից ասել էին, որ գործարանը դադարեցրել է աշխատանքը 2 շաբաթով, սակայն Ford-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո կվերաբացվի: Նույն կառույցը խոստացել էր նաև 20 մլն ԱՄՆ դոլարի պարտք տալ Ford-ին:

 

Այլ բիզնեսների նման մեքենաշինական ընկերությունները ևս բողոքում են սոցիալիստական կառավարության կողմից արժույթի վերահսկումից՝ ԱՄՆ դոլարով գնումներ կատարելու սահմանափակումների տեսքով:

 

Ford-ը դադարեցնում է իր գործունեությունը Վենեսուելայում