Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը միասնական մոտեցում ունեն Ուկրաինայի հարցում. Գյուլ
Վրաստանում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համակարծիք են Ուկրաինայի հարցում։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Գյուլն այդ մասին հայտարարել է նախագահների եռակողմ հանդիպումից հետո, որը նվիրված էր այսօրվա «Թբիլիսյան գագաթնաժողով-2014»-ի արդյունքներին։
Գյուլը նշել է, որ գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է ուկրաինական հարցը։ Կողմերը միասնական մոտեցում են ցուցաբերել։
«Մեր դիրքորոշման հիմքում տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունն ու պաշտպանությունն է»,-ասել է Գյուլը։










