Իբիսա կղզում կբացվի Եվրոպայում առաջին Hard Rock Hotel հյուրանոցը
Իբիսա կղզու Պլայա դեն Բոսա առողջարանային քաղաքում մայիսի 18-ին կբացվի Hard Rock բրենդին պատկանող առաջին հյուրանոցը Եվրոպայում:
Ինչպես հայտնում է Euromag-ը՝ Hard Rock Ibiza նորաբաց հյուրանոցի բացօթյա բեմում՝ նախատեսված 2500 մարդու համար, ողջ ամառվա ընթացքում հինգշաբթի օրերին համերգներով հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող խմբերը: Հյուրանոցի բոլոր հյուրերը հնարավորություն կունենան անվճար այցելել համերգներին:
Հյուրանոցի հսկայական տարածքում գործում է 2 բացօթյա լողավազան, մարզասրահ, սպա-կենտրոն՝ հիդրոմերսող լոգարանով և սաունայով:
Hard Rock Ibiza հյուրանոցի դիզայնում մեծամասամբ կիրառվել է երաժշտական թեման, իսկ դեկորի տարրերն առնչվում են երաժշտությանը:
Հյուրանոցում 2 ռեստորան կգործի, ինչպես նաև՝ կկազմակերպվի Sublimotion խոհանոցային շոուն՝ համաշխարհային ճանաչում ունեցող գլխավոր խոհարար Պակո Ռոմնսերոյի կատարմամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր Իբիսայում Sublimotion ռեստորանի բացման մասին, որն աշխարհի ամենաթանկ ռեստորանն է:













