Վլադիմիր Կլիչկոն հետաձգել է Հեյդեն Պանետյերի հետ հարսանիքը

16:50 • 06.05.14

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն և ամերիկյան դերասանուհի Հեյդեն Պանետյերը հետաձգել են հարսանիքն անհայտ ժամկետով: Այդ մասին հայտնել է Պանետյերը, ում խոսքերը մեջբերում են հյուսիսամերիկյան ԶԼՄ-ները, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Հետաձգումը կապված է Ուկրաինայում անկայուն իրավիճակի հետ: Դերասանուհու հավաստմամբ՝ նրանց հարաբերություններում ոչ մի ժգնաժամ չկա: «Մենք դեռ բավական ժամանակ ունենք մինչ հարսանիքը»,- նշել է 24-ամյա դերասանուհին:

 

Զույգը նշանադրվել է 2013 թվականի հոկտեմբերին: