Աֆղանստանցի ներգաղթյալը փորձել է ինքնաշեն լաստանավով անցնել Լա Մանշը
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կալե քաղաքի առափնյա անվտանգության աշխատակիցները ձերբակալել են Աֆղանստանից ապօրինի ներգաղթյալի, ով փորձել է ինքնաշեն լաստանավով կտրել-անցնել Լա Մանշ նեղուցը։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, երիտասարդը ցանկացել է ջրային ճանապարհով հատել Մեծ Բրիտանիայի սահմանը։
23-ամյա աֆղանստանցին ժամանակին է նկատվել, և առափնյա անվտանգության աշխատակիցները նրան բարեհաջող ցամաք են դուրս բերել։ Նշվում է, որ երիտասարդը բավական սառած է եղել, ինչը լուրջ վտանգ է ներկայացրել նրա կյանքին։
Աղբյուրը հավելում է, որ հաշվի առնելով ուժեղ ջրային հոսանքներն ու քամիները՝ աֆղանստանցին նվազագույն շանսեր ուներ բրիտանական ափ հասնելու համար։










