Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ցած նետվելով՝ 25–ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել. shamshyan.com
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 6-ին ժամը 01:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարևանությամբ, երիտասարդ տղայի դի կա: Այս մասին գրում է shamshyan.com կայքը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ պայմաններում բազմահարկ շենքից իրեն ցած է նետել 20-25 տարեկան մի երիտասարդ տղա, ով տեղում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










