Ռուսական ՌՕՈՒ օդանավեր են նկատվել Կալիֆոռնիայի ափերի մոտ. ԱՄՆ ՌՕՈՒ
Ռուսական ինքնաթիռներ են նկատվել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի և Խաղաղ օվկիանոսում Գուամ կղզու ափերի մոտ, հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավար Հերբերտ Քարլայլը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Ուկրաինայում և Ղրիմում Ռուսաստանի գործողություններն ուղիղ ազդեցություն ունեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա: Նրանք հեռավոր ավիացիայի օգնությամբ մոտեցել են Կալիֆոռնիայի ափերին, թռել են Գուամի օդային տարածքում։ F-15 ամերիկյան կործանիչները բարձրացել են «արջին» բռնելու, որը թռչում էր Գուամի օդային տարածքում»,- ընդգծել է նա:
Քարլայլը հավելել է նաև, որ կտրուկ աճել է ռուսական ռազմաօդային ուժերի գործունեությունը Կորեայի և Ճապոնիայի ափերի մոտ։










