Մալայզիայում Boeing-ի անհետացումից հետո ինքնաթիռների «սև արկղերը» կբարելավվեն
Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալությունը Մալայզիայում Boeing-ի անհետացումից հետո առաջարկել է բարելավել օդանավերի «սև արկղերն» ու դրանց օգտագործման տեխնոլոգիաները: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով BBC News-ին:
Փորձագետներն անհրաժեշտ են համարում մարդատար օդանավերը վերազինել ռադիոընդունիչներով, որոնք օվկիանոսն ընկնելու պարագայում հնարավորություն կտան հեշտությամբ ամրագրել օդանավի գտնվելու վայրը:
Բացի այդ, առաջարկվում է «սև արկղերի» ռադիոհաղորդիչների գործունակության ժամկետն ավելացնել 30-ից 90 օրով, իսկ օդաչուի խցիկի ձայնագրությունների նվազագույն տևողությունը հասցնել մինչև 20 ժամվա:










