Սիրիայում ադրբեջանցի է սպանվել
Սիրիայում սպանված ևս մեկ ադրբեջանցի զինյալի մասին տեղեկություն է տարածվել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նա 1990թ.-ին Շուշիում ծնված Շիրազի Հուսեյնովն է, որը մասնակցել է Սիրիայում ընթացող կռիվներին նախագահ Բաշար ալ Ասադի ուժերի շարքերում։
Նա սպանվել է Սիրիայի ազատ բանակի ուժերի կողմից։ Հուսեյնովի մահից հետո համացանցում հայտնվել են նրա մոտ եղած իրերի և անձնագրի լուսանկարները։
Նրա հայրը պատմել է, որ երկու ամիս առաջ որդին մեկնել է Թուրքիա՝ բուժվելու։ «Այս պահին մենք չգիտենք, թե որտեղ է նա։ Դրանից հետո նա ընտանիքի հետ չի կապվել»,-ասել է հայրը։
Նա նշել է, որ որդին երբեք տանը Սիրիայի մասին չի խոսել, և միշտ նամազ է արել։










