Տիմոշենկոյի կյանքին վտանգ է սպառնում. մամուլի քարտուղար

12:43 • 06.05.14

Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի մամուլի քարտուղարը հայտնել է նախագահի թեկնածուի կյանքին սպառնացող վտանգի մասին, գրում է ria.ru-ն՝ հղում անելով ուկրաինական УНИАН գործակալությանը:

 

Տիմոշենկոյի մամուլի քարտուղար Մարինա Սորոկայի խոսքով՝ նախազգուշացումը փոխանցվել է պետական անվտանգության աշխատակիցներին, որոնք ապահովում են նախագահի թեկնածուի անվտանգությունը:

 

Չնայած դրան՝ Տիմոշենկոն չի փոխել իր պլանները. երեքշաբթի նա պետք է այցելի Նիկոլաևյան շրջան, որտեղ պատրաստվում է հանդիպել ընտրողների հետ, մամուլի ասուլիս անցկացնել և այլն։

 

Օրերս Տիմոշենկոն այցելել է Օդեսա, որտեղ մայիսի 2-ին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել և հարյուրավորները վնասվածք ստացել։