Տիմոշենկոն հրաժարվել է համագործակցել նախագահի թեկնածուներ Պորոշենկոյի և Դոբկինի հետ՝ նույնիսկ ճգնաժամի կարգավորման համար

09:58 • 06.05.14

Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն պատրաստ չէ աջակցել ուկրաինացի քաղաքական գործիչ, նախագահի թեկնածու Միխայիլ Դոբկինին և մեկ այլ թեկնածու՝ օլիգարխ Պյոտր Պորոշենկոյին՝ նույնիսկ երկրում ճգնաժամի կարգավորման համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

«Մենք բացարձակ տարբեր գաղափարական մոտեցումներ ունենք։ Ես երբեք չեմ միավորվի Դոբկինի հետ, ինչպես և երբեք չեմ միավորվի Պորոշենկոյի հետ։ Ես չեմ կարող աջակցել օլիգարխիայի թեկնածուին, ինչպես և օլիգարխ նախագահին»,- ասել է Տիմոշենկոն։

 

Ուկրաինայում նախագահի արտահերթ ընտրությունները նախատեսված են մայիսի 25-ին։