ԱՄՆ-ում գանձ որոնողները 27 կգ ոսկի են դուրս բերել 157 տարի առաջ խորտակված նավից (լուսանկար)
ԱՄՆ-ի պատմության ամենաահավոր ծովային աղետի՝ Հարավային Կարոլինայի ափերին 1857-ին տեղի ունեցած նավաբեկության ժամանակ կործանված շոգենավից ոսկին դուրս բերելու համար հատուկ արշավախումբ էր կազմվել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ արշավախմբի աշխատակիցները գրեթե 1000 ունցիա ոսկի են հայտնաբերել՝ ոսկու առաջին հայտնաբերումը կատարելով աղետից շուրջ քառորդ դար անց:
S.S. Central America նավը ոսկի էր տեղափոխում Կալիֆորնիայից Հարավային Կարոլինա նահանգ, երբ այն խորտակվեց փոթորկի հետևանքով՝ խլելով 425 մարդու կյանք: Ոսկու հարյուրավոր կգ-ներ 85 մետր երկարությամբ նավի տախտակամածից անցան ծովի հատակը:
Արշավախմբերի աշխատանքների շնորհիվ շուրջ 50 մլն դոլարի ոսկի է հայտնաբերվել մինչ 1990-ականները, երբ արշավախմբի գործունեությունը դադարեցվել է իրավական վեճերի պատճառով: Այժմ այն վերսկսել է իր աշխատանքը, որի արդյունքում 5 ոսկե սալիկ և երկու 20 դոլարանոց ոսկյա մետաղադրամ է դուրս բերվել ջրից՝ ընդհանուր 27 կգ քաշով:












