Վատիկանը 10 տարվա ընթացքում մանկապղծության համար կարգալույծ է արել 884 հոգևարականի

23:16 • 06.05.14

Վերջին 10 տարում Վատիկանում քննվել է 3420 հոգևորականի գործ, որոնք մեղադրվել են մանկապղծության մեջ, իսկ նրանցից 884-ը կարգալույծ է արվել:


ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունները Ժնևում հայտնել է ՄԱԿ-ի եվրոպական բաժանմունքում և այլ միջազգային կազմակերպություններում Սուրբ աթոռի մշտական դիտորդ, արքեպիսկոպոս Սիլվիո Տոմազին:


Չնայած նմանօրինակ թվերի բացահայտմանը՝ Տոմազին հավելել է, որ իրավաբանական տեսանկյունից Հռոմի կաթոլիկ եկեղեցին չի կարող պատասխանատվություն կրել այլ երկրներում կատարված հանցագործությունների համար:


Նախօրեին Հռոմում ավարտվել է Վատիկանի՝ անչափահասների պաշտպանության հարցերով հանձնաժողովի առաջին նիստը, որը նորաստեղծ եկեղեցական ինստիտուտներից է՝ ստեղծված Ֆրանցիսկոս պապի հանձնարարությամբ: