Անաստասիա Վոլոչկովային մարմնավաճառության գործով կարող են հարցաքննել օդանավակայանում
Բալետի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան չի ներկայացել ոստիկանություն՝ իր դեմ հարուցված՝ «մարմնավաճառությամբ զբաղվելու մասին» գործի հետ կապված հարցաքննության համար:
Ինչպես հայտնում է Lifenews.ru կայքը՝ Super.ru պորտալին հղումով, հարցաքննության նշանակված օրը Վոլոչկովան անցկացրել է Մալդիվյան կղզիներում:
Instagram-ի իր էջում պարուհին լուսանկարներ է տեղադրել լողափից՝ գրառելով հետևյալ խոսքը. «Այսօր՝ մայիսի 5-ին, պետք է ինչ-որ հարցաքննություն տեղի ունենար՝ կազմակերպված գժտություն հրահրելու ՌԴ և Ուկրաինայի դերասանների միջև: Ահա, իսկ ես Մալդիվներում եմ: Լռություն և հանգիստ»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Վոլոչկովայի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին՝ պարուհու կողմը չի ներկայանա դատարան և տվյալ գործն անլուրջ է համարում:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Անաստասիա Վոլոչկովայի դեմ մարմնավաճառության հոդվածով վարչական գործ է հարուցվել:
Հակամարտող կողմերը՝ Սերգեյ Ժորինը (Իոսիֆ Պրիգոժինի և Վալերիայի փաստաբանը) և Ալեքսանդր Դոբրովինսկին չեն կարողացել որևիցէ համաձայնության գալ, ինչի արդյունքում իրավապահ մարմիններն ստիպված են եղել հարցաքննության ծանուցագիր ուղարկել:
Միջադեպից հետո Վոլոչկովային կրկին հարցաքննության կկանչեն, իսկ նրա չժամանելու դեպքում այլ միջոցառումներ կձեռնարկեն: Հնարավոր է՝ նրան հարցաքննեն հենց օդանավակայանում՝ Մոսկվա ժամանելուն պես:










