Վոլոդյա Ավետիսյանին թույլ չտվեցին դատարանում հայտարարություն անել (տեսանյութ)
Խուլիգանության մեջ մեղադրվող ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն այսօր հերթական դատական նիստին մինչ դատավորի դահլիճ մտնելը փորձեց հայտարարությամբ հանդես գալ, սակայն դատը հսկող ոստիկանները թույլ չտվեցին՝ ասելով, որ դատավորի բացակայության ընթացքում իրավունք չկա նման բան անել:
Նա ցանկանում էր ներկայացնել, թե կալանավայրում բուժծառայողներն ինչպիսի վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ:
Դահլիճում ներկա ազատամարտիկները բորբոքվեցին և պահանջեցին, որ թույլ տան ազատամարտիկին արտահայտվել, սակայն Վոլոդյա Ավետիսյանը հրաժարվեց շարունակել խոսքը:
«Փառք ու պատիվ մեր ազատամարտիկներին: Այսօրվա իշխանությունները որ ղեկավարում են, մեր ազատամարտիկների համառության շնորհիվ է, և մեր ազգը, մեր պետությունը հարյուր հազար տարի էլ պետք է ապրի»,- խոսքն ուղղելով ներկաներին՝ ասաց Վոլոդյա Ավետիսյանը:










