Ամերիկացի զինվորականները ցուցադրել են «զրահապատ-տրանսֆորմերի» նախատիպը (տեսանյութ)
«Սև ասպետ» (Black Knight) անվանումն ստացած սարքավորումը փորձարկումն անցել է դեռևս այս տարվա մարտին, սակայն փորձարկման տեսանյութերը հրապարակվել են մայիսի 6-ին՝ Advanced Tactics ընկերության YouTube-ի էջում, որն զբաղվում է զրահամեքենայի ստեղծմամբ` ԱՄՆ հեռանկարային պաշտպանական գիտահետազոտական մշակումների գործակալության պատվերով:
РИА Новости-ի հաղորդմամբ` ըստ սարքի հեղինակների` այն կարող է դառնալ առաջին «զրահապատ-տրանսֆորմերը», որը ամերիկացի զինվորականները կկիրառեն փրկարարական աշխատանքների և զորքերի մատակարարման ժամանակ:
Տեսականորեն ուղղաթիռը նույնպես կարող է արագ տեղաշարժվել երկրի վրա, սակայն դրա շարժունակությունը սահմանափակվում է ծանրաշարժ պտուտակների պատճառով: Այդ թերությունը վերացնելու նպատակով Advanced Tactics-ը նոր սարքի վրա 8 ոչ մեծ պտուտակներ է տեղադրել` ապացուցելով, որ այն հաջողությամբ կարող է ինչպես թռչել, այնպես էլ՝ տեղաշարժվել անիվների օգնությամբ:










