Apple-ը «զեղչային ակցիա» է իրականացնում՝ եկամուտներն ավելացնելու նպատակով
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն այս շաբաթ պատրաստվում է iPhone սմարթֆոնների զանգվածային վաճառք իրականացնել՝ ընկերության եկամուտն ավելացնելու նպատակով, հայտնում է Yahoo! News-ը։
Մասնավորապես՝ մայիսի 8-ից Apple-ն էլեկտրոնային փոստի միջոցով կտեղեկացնի iPhone-ի օգտատերերին, որ ցանկության դեպքում նրանք կարող են բրենդի մանրածախ առևտրի խանութներում իրենց հին մոդելի iPhone-ները վաճառել ու զգալի զեղչով ձեռք բերել նոր սերնդի iPhone 5S կամ iPhone 5C սարքեր։
Աղբյուրը հավելում է, որ վերջին շաբաթների ընթացքում Apple-ը զգալի բարձրացրել է iPhone-ների գները, ուստի այժմ օգտատերերը համոզիչ հիմնավորում ունեն ավելի էժան գներով նոր սմարթֆոններ ձեռք բերելու համար։










