Կառավարության հավանության դեպքում Կոտայքի մարզպետ կնշանակվի Արամ Հարությունյանը, իսկ Արարատի՝ Ռուբիկ Աբրահամյանը

17:45 • 07.05.14

Վաղը Կառավարության հավանությանը կներկայացվի որոշման նախագծեր, ըստ որոնց Կոտայքի և Արարատի նոր մարզպետներ կնշանակվեն:


Համաձայն գործադիրի որոշման նախագծերից մեկի՝ աշխատանքից կազատվի Կոտայքի գործող մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և նույն պաշտոնում կնշանակվի Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը:


Ըստ մեկ այլ որոշման նախագծի՝ Արարատի մարզպետ կնշանակվի Ռուբիկ Աբրահամյանը: