Միշել Օբամայի «առողջ սնունդը» երեխաներին ստիպում է քաղցած մնալ
ԱՄՆ-ում երեխաներն ավելի հաճախ են հրաժարվում դպրոցական ճաշարանային ուտելիքներից և նախընտրում են իրենց հետ տնից ուտելիք վերցնել:
Ինչպես հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով The Wire-ին, դեռահասների կարծիքով՝ ներկայում ԱՄՆ դպրոցներում առաջարկվող «առողջ սննունդը» բացարձակապես պիտանի չէ սնվելու համար: Դպրոցականների բազմաթիվ բողոքներից հետո The Wire պարբերականը որոշել է դպրոցականների շրջանում հարցում անցկացնել:
Հյուսիսային Կարոլինայի բարձր դասարանի աշակերտներից մեկը, պատմելով դպրոցում տրվող սննդի մասին, մեղադրել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային:
«Սովամահ լինող երեխաները գիրության նվազեցման դեմ պայքարի լավագույն միջոցը չէ»,- ավելացրել է նա:
Միշել Օբամայի նախաձեռնած առողջ սննդի ծրագիրը, որն ուղղված է երեխաների շրջանում գիրության մակարդակի նվազեցմանը, հաստատվել է 2010 թ.-ին՝ ԱՄՆ Կոնգրեսի և գյուղնախարարության կողմից:










