Բրազիլիայում ֆուտբոլի առաջնությանն ընդառաջ ջրի խնդիր է առաջացել

10:00 • 07.05.14

Բրազիլական Սան Պաուլո նահանգում ջրի պաշարների ճգնաժամ է առաջացել՝ երկրում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից շաբաթներ առաջ, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա հունիսի 12-ից հուլիսի 13-ը՝ երկրի 12 քաղաքներում. Ռիո դե Ժանեյրո, Ռեսիֆի, Սալվադոր, Սան Պաուլո, Պորտու Ալեգրի, Մանաուս, Ֆորտալեզա, Նատալ, Բելու Օրիզոնտի, Բրազիլիա, Կույաբա, Կուրիտիբա։

 

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչների խոսքերով՝ ջրի անբավարարությունը պայմանավորված է Սան Պաուլո շրջանի արագ ուրբանիզացիայով։

 

Դեռևս տեղի իշխանությունները հայտարարում են, որ չեն պատրաստվում ֆուտբոլի առաջնության ընթացքում նորմավորել ջրի մատակարարումը։ Սակայն երեկ ջրի հոսքը տեղական ջրաբաշխման համակարգում նվազել է 10%-ով, ինչն ամենավատ ցուցանիշն է 1984թ.-ից ի վեր։