Ուկրաինայի իշխանությունները 42 նոր զրահամեքենաներից 4-ը փոխանցել են Սլավյանսկի ուժայիններին
Ուկրաինայի իրավապահ մարմինների և պաշտպանության ուժերի կարիքների համար 42 նորացված զրահամեքենա է գնվել: INTERFAX-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ Խարկովում նախարարների հետ արտագնա նիստում:
Յացենյուկը հայտնել է, որ 4 նոր БТР-4 զրահամեքենա է փոխանցել Սլավյանսկում ուժային գործողություններ իրականացնող ստորաբաժանումներից մեկին:
Միաժամանակ՝ վարչապետն իր դժգոհությունն է հայտնել՝ կապված ուժային գործողությունների մասնակիցների սոցիալական վիճակի հետ: Նա հանձնարարել է պաշտպանության նախարար Միխայիլ Կովալին և ՆԳ նախարար Արսեն Ավակովին՝ ստուգել անձնակազմի սնդդակարգն ու սարքավորումները:










