Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմնում տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն

11:00 • 07.05.14

Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմնում (ք. Էդմոնտոն) մայիսի 5-ին առաջին անգամ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Արարողությանը մասնակցել են Ալբերտայի նահանգի վարչապետ Դեյվ Հենկոկը, Ալբերտայի օրենսդիր մարմնի խոսնակ Ջին Զվոզդեսկին, նահանգի ընդդիմության առաջնորդ Դանիելա Սմիթը, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել մի շարք պաշտոնյաներ, ընթերցվել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի ուղերձը:

Ալբերտայի օրենսդիր մարմնում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները կրելու են ամենամյա բնույթ: