Ուկրաինայի ՆԳՆ-ն խնդրում է ֆուտբոլային խաղերն անցկացնել առանց հանդիսատեսի

13:46 • 07.05.14

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը դիմել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիա, Պրեմիեր լիգա և Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա՝ խնդրելով 2013-2014 թվականների մրցաշրջանի խաղերն անցկացնել աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերին և առանց հանդիսատեսի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Այսօրվա դրությամբ ֆուտբոլային խաղերի անցկացման համար երկրում ստեղծվել է անբարենպաստ մթնոլորտ։ Դա են ցույց տալիս վերջին ռեզոնանսային իրադարձությունները, որոնցով ուղեկցվել են Խարկովում ապրիլի 27-ի և Օդեսայում մայիսի 2-ի ֆուտբոլային խաղերը»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:

 

«Բացի այդ, անվտանգության նկատառումներով՝ ֆուտբոլային խաղերը, որոնց անցկացումը նախատեսված է Դոնեցկի, Լուգանսկի, Օդեսայի և Խարկովի շրջաններում, առաջարկվել է տեղափոխել այլ շրջաններ»,- հավելում են ՆԳՆ-ում:
 

Օդեսայում մայիսի 2-ին ֆուտբոլի երկրպագուների երթի վրա հարձակումը վերաճել է զանգվածային բախումների, որոնց հետևանքով զոհեր են գրանցվել։