Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին 5 միլիոն եվրո յուրացնելու մեղադրանք է ներկայացվել
Ֆրանսիայում գտնվող Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշիվիլիին 5 միլիոն եվրո յուրացնելու մեղադրանք է ներկայացվել, գրում է interfax.ru-ն:
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ նրան սպառնում է 7-ից 11 տարի ազատազրկում։
Ծառայողական դիրքի օգտագործմամբ առավել խոշոր չափերի միջոցների յուրացման համար մեղադրվում է նաև Վրաստանի պաշտպանության նախարարության պետական գնումների բաժնի նախկին ղեկավար Ալեքսանդր Նինուան:
Քննությունը պարզել է, որ 2008 թվականի հունվարի 10-ին Կեզերաշվիլին հրաման է տվել պայմանագիր կնքել Վիրջինյան կղզիների օֆշորային տարածքում գրանցված ընկերության հետ, Նինուան Վրաստանի պաշտպանության նախարարության անունից 5.685.000 եվրո արժողության պայմանագիր է կնքել։
Կեզերաշվիլիին մեղադրանքն առաջադրվել է հեռակա կարգով, նրա նկատմամբ Ինտերպոլով հետախուզում է հայտարարված:










