ԱՄՆ-ում առաջին դասարանցին դպրոց է տարել տատիկի հերոինը

16:41 • 07.05.14

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում ձերբակալվել է ոմն Փաուլին Բիլինսկի Մունյոն, ում 7-ամյա թոռը պատահմամբ դպրոց է տարել տատուն պատկանող հերոինը։

 

Ինչպես հայտնում է Лента-ն, 56-ամյա կինն իր թմրանյութը կորցրել էր տանը՝ այն մոռանալով լվացքի մեքենայի մոտ, իսկ երեխան այն պատահմամբ գտել ու հետաքրքրվել է դրանով։

 

Արդյունքում դպրոցի ուսուցիչներից մեկն առաջին դասարանցու գրպաններում հայտնաբերել է հերոինի 9 տուփ։ Երեխան պատմել է, որ գտել է դրանք տանը։

 

Ներկայում նրա տատիկը մեղադրվում է երեխայի առողջությունը վտանգելու և թմրանյութեր պահելու համար։