ԱԺ «Հանրապետական» խմբակցության նիստ՝ խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարցով
Այսօր ժամը 12-ին նախատեսված է Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության նիստ՝ խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարցով:
Խմբակցության նախկին ղեկավար, ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հաստատեց Tert.am-ի տեղեկությունը՝ ասելով. «Խմբակցությունը կքննարկի ժամը 12-ին հրավիրված նիստին և կորոշենք, թե բազմաթիվ թեկնածուներից ով է լինելու խմբակցության ղեկավարը և քարտուղարը»:
Այսուհանդերձ, մեր տեղեկություններով՝ «Հանրապետական» խմբակցության ղեկավարի թեկնածուն մեկն է՝ նույն խմբակցության պատգամավոր, նախկին «Ժողպատգամավոր» խմբի անդամ Վահրամ Բաղդասարյանը, իսկ քարտուղարի պաշտոնում առաջադրվելու է «Հանրապետական» խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանը:










