Սիրիական Հոմսից տարհանվել է գրոհայինների առաջին խումբը
Սիրիայի զինված գրոհայինների մի խումբ այսօր դուրս է բերվել Հոմս քաղաքի հին թաղամասերից։ Այդ մասին ՍԱՆԱ գործակալությանը հայտնել է Հոմսի նահանգապետ Թալյալ ալ Բարազին։ Քաղաքի կենտրոնի ազատագրումից հետո այնտեղ կանցկացվի տների և փողոցների ականազերծման գործողություն, որից հետո իշխանությունները թույլ կտան խաղաղ բնակիչներին վերադառնալ իրենց տները, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գրոհայինների առաջին խումբը քաղաքից դուրս կբերվի 5 ավտոբուսներով՝ Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցների ուղեկցությամբ։ Քաղաքի պատմական կենտրոնից գրոհայինների հետ դուրս կբերվեն նաև նրանց ընտանիքները։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է քաղաքից տարհանել մոտ 2000 մարդու։
Սա կատարվում է հրադադարի մասին պայմանական համաձայնության շրջանակում։










