Մայքլ Ջորդանը խոստովանել է, որ քոլեջում ուսումնառության տարիներին ռասիստական հայացքներ է ունեցել
Հայտնի ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը խոստովանել է, որ քոլեջում սովորելու տարիներին ռասիստական հայացքներ է ունեցել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հյուսիսային Կալիֆորնիայում, որտեղ սովորել է Ջորդանը, Ku Klux Klan (KKK) ծայրահեղ աջ կազմավորման գաղափարները բավականին լայն տարածում ունեին:
Մայքլի խոսքով՝ իրեն ճնշել են ո′չ միայն քոլեջում, այլև՝ բասկետբոլի թիմում:
«Ես իրոք չափազանց ըմբոստ էի և ինձ ռասիստ էի համարում: Առհասարակ՝ ես դեմ էի բոլոր սպիտակ մարդկանց»,- խոստովանել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բազմակի չեմպիոն Մայքլ Ջորդանը՝ հավելելով. «Սակայն երբ ինձ հեռացրեցին դասերից, մայրս ինձ համոզեց, որ ես չեմ կարող ապրել ռասիստական հայացքներով»:










